կարևոր
2425 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-08 18:29

Ադրբեջանցիները կրակ են բացել ջրատար մեքենայի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանցիները կրակ են բացել ջրատար մեքենայի ուղղությամբ. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Հայաստանի Հանրապետության սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։ Տուժածներ չկան։