կարևոր
754 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-08 17:45

Գերմանիան նոր կանցլեր է ընտրել

Գերմանիան նոր կանցլեր է ընտրել

Բունդեսթագը Գերմանիայի նոր կանցլեր է ընտրել սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Գերմանիայի կառավարության ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը։ Ներկայիս Բունդեսթագում դա 736 պատգամավորից առնվազն 369-ն է։ 

Ընթացակարգի մեկնարկը հայտարարել է Բունդեսթագի նախագահ Բարբել Բախը։ Երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնապես խորհրդարանին է ներկայացրել կառավարության ապագա ղեկավարի թեկնածությունը։ 

Շոլցը ստացել է 395 ձայն։ 

Սահմանադրության համաձայն՝ հենց կառավարության ղեկավարն է որոշում Գերմանիայի քաղաքականությունը։

Այսպես կոչված «կանցլերական մեծամասնությունը» ձևավորվում է հիմնականում այն ​​կուսակցությունների ներկայացուցիչների ձայներով, որոնք կձևավորեն նախարարների կաբինետը։