ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է ՌԴ-ից սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի պատվիրակության ժամանման մասին լուրը՝ ընդգծելով, որ ՌԴ ներկայացուցիչները տարբեր առիթներով կարող են գալ, բայց դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների այցի մասին ինֆորմացիան սուտ է, չկա նման բան: Այս մասին ՊՆ լրատվական վարչությունից հայտնեցին Yerevan.Today-ին:
Հիշեցնենք, ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին գրել էր, որ «Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը, որը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին, ինչը նշանակում է, որ արդեն այս շաբաթ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը կմեկնարկի։