ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ անհետ կորած և գերեվարված անձանց հարազատներին բերման ենթարկելու առնչությամբ:
Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող անհետ կորած և գերեվարված անձանց բերման ենթարկված հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։
Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:
Հիշեցնենք որ Գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին ԱԺ մուտքը: Բողոքի ակցիա իրականացնող 6 անձ բերման ենթարկվեց ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։