կարևոր
1630 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-08 15:50

ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների հեռացում. ՀՀ ՄԻՊ

ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների հեռացում. ՀՀ ՄԻՊ

ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների հեռացում ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Փարիզի Պալե-Ռոյալ թատրոնի (Théâtre du Palais-Royal) շենքում դեկտեմբերի 6-ին Եվրամիության պատգամավորների և Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը:

Հանդիպմանը մասնակցել են 500-ից ավելի Հայկական սփյուռքի կառույցների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և Ֆրանսիայի պետական այրեր:

Զեկույցում մանրամասն խոսել է պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումների և ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին։