կարևոր
2497 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-08 15:12

Գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները ժամեր շարունակ հավաքված էին ԱԺ մուտքի մոտ՝ պահանջով հանդիպել ԱԺ նախագահին ու բացատրություն պահանջելու գերիների մասին իր հայտարարությունների վերաբերյալ։ Նրանք Դեմիրճյան փողոցից փորձում էին շարժվել դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ճանապարհը փակել էին ոստիկանները՝ պատ կազմած ու հորդորում էին շրջանցել ճանապարը։

Զինծառայողների հարազատներին հաջողվեց անցնել ոսիկանական պատնեշը։ Նրանք պատ են կազմել Բաղրամյան պողոտայում՝ արգելափակելով երթևեկությունը դեպի փոքր կենտրոն։

Ոստիկանները պահանջում են հարազատներից բացել ճանապարհը՝ պնդելով, որ ավելորդ լարվածություն է ստեղծվել։

Բաղրամյան պողոտա ժամանեցին նաև տասնյակ կարմիր բերետավորներ, որոնք հարազատներին հորդորում են բացել ճանապարհները։

Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող 6 անձ բերման ենթարկվեց ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ երեկ անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները փակել էին Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմանյանին գալ և բացատրություն տալ այսօր հրապարակված նրա խոսքերի համար: Շիրակում ևս բողոքի ակցիա էր․ պահանջում էին անհապաղ հանդիպում մարզպետի հետ: