կարևոր
1924 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-08 14:03

Հայաստանի ֆուտզալի հավաքականը կմասնակցի 2024թ-ի աշխարհի առաջնությանը

Հայաստանի ֆուտզալի հավաքականը կմասնակցի 2024թ-ի աշխարհի առաջնությանը

ՖԻՖԱ-ի նստավայրում կայացել է ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ ներկայանալու են նաև Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականները։

Նշենք, որ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլում մասնակցել են 24 երկիր: Դրանք բաժանվել են 6 նախնական խմբի: Դրանցում առաջին երկու տեղը գրաված թիմերը կմիանան բարձր վարկանիշ ունեցող 24 հավաքականին և կշարունակեն պայքարը եզրափակիչ փուլ մտնելու համար:

Նախնական փուլի մրցաշարերը կկայանան 2022թ ապրիլի 4-13-ը: C խմբի խաղերը կկայանան Բուլղարիայում: