կարևոր
2146 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-08 13:36

Սեյրան Օհանյանի և նրա կնոջ գույքի վրա դատախազությունն արգելանք է դրել

Սեյրան Օհանյանի և նրա կնոջ գույքի վրա դատախազությունն արգելանք է դրել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրանց հետ առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում՝ որպես հայցի ապահովման միջոց։ Այս մասին հայտնում է իշխանական «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով ՀՀ դատախազությանը:

Մասնավորապես, դատախազությունն ուսումնասիրել է գույքի օրինականությունը, նրանք ծանուցվել են դատախազության կողմից՝ վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։ Թե մասնավորապես ո՞ր գույքի վրա է կալանք դրվել՝ դատախազությունը չի մանրամասնում՝ նշելով, որ այժմ գույքի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում։

Ավելի ուշ Սեյրան Օհանյանի կինը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Իմ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի անունով որևէ անշարժ գույք կալանավորված չէ, որովհետև իմ անունով անշարժ գույք գոյություն չունի:

ՀԳ. Ապատեղեկատվությունը և շանտաժը անզորության նշան են»,- գրել է Ռուզաննա Խաչատրյանը: