կարևոր
1867 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-08 11:41

Գերիների եւ անհետ կորածների հարազատները փակել են ԱԺ-ի մուտքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, զոհվածների և գերիների հարազատները նույնպես հավաքվել էին Ազգային ժողովի ու Կառավարության շենքերի մոտ։ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը, որը նաև համատեղությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, զոհվածների և գերիների հարազատների հետ հանդիպումից խուսափելու համար Ազգային ժողովի շենք է մուտք գործել օգնականների համար նախատեսված մուտքից։

Հիշեցնենք, որ երեկ անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները փակել էին Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմանյանին գալ և բացատրություն տալ այսօր հրապարակված նրա խոսքերի համար: Շիրակում ևս բողոքի ակցիա էր․ պահանջում էին անհապաղ հանդիպում մարզպետի հետ: