կարևոր
469 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-08 12:35

Երևանի նախկին «Ագաթ» գործարանում հրդեհ է բռնկվել

Երևանի նախկին «Ագաթ» գործարանում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցում գտնվող նախկին «Ագաթ» գործարանի 3-րդ հարկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։12-ին։