կարևոր
1561 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-08 11:00

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու պաշտոնյաների վարձատրության մասին նախագծին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց խմբակցության պատագամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Սա էլ կդառնա երրորդ տարին, որ հիմնական երաշխիքներից մեկը հանրային ծառայության վարձատրության խախտվում է և հետ քայլ է կատարվում։ Հանրային ծառայողի բազային վարձատրության չափը, որով ձևավորվում է ամբողջ վարձատրության համակարգը պետք է նվազ չլիներ, և տարիներ շարունակ այդ սկզբունքը գործել է նվազագույն աշխատավարձից 80 տոկոսից։ Հիմա արդեն 70 տոկոս 2020 թվականին իջեցվել է․․․»,- իր խոսքում ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով, այն փաստարկները, որը բերում է կառավարությունը, թե բյուջեն հնարավորություն չունի, ընկալելի չեն։

Պատգամավորը հիշեցրեց, որ վարձատրության բարձրացման վերաբերյալ իշխանությունը շարունակաբար խոստումներ է տվել, հատկապես ընտրություններից առաջ։

«Ցանկության դեպքում միջոցներ կարելի է գտնել նույն պարգևատրումների համակարգից գոնե բարձրացնելու այնչափ, որքան միջին գներն են աճել, որը կլիներ գոնե ժամանակավոր։ Այնպես որ, սա հետքայլ է հանրային ծառայության վարձատրության համակարգում»,-ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։