կարևոր
2218 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-08 10:19

«Հայաստան» խմբակցությունն առաջարկեց այսօր շտապ լսումներ անցկացնել ռազմագերիների և անհետ կորածների հարցով

«Հայաստան» խմբակցությունն առաջարկեց այսօր շտապ լսումներ անցկացնել ռազմագերիների և անհետ կորածների հարցով

ԱԺ նիստի բացմանը՝ վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Նկատի առնելով երեկվա գերիների, անհետ կորածների հարազատների պահանջները և երեկվա Ազգային ժողովի տարածքում մեր հայրենակիցների հավաքը, առաջարկում ենք կոնսեսուսով որոշում կայացնել, այսօր կառավարության հետ հարց ու պատասխանից հետո անցկացնել լսում՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, Պաշտպանության նախարարին, Արտաքին գործերի նախարարին, ԱԱԾ տնօրենին, ինչպես նաև անհետ կորածների հարազատների ներկայացուցիչներին՝ հարցերին պատասխան տալու համար: Սա հնարավորություն է, որ բոլոր հարցերին պատասխան տրվեն»,-նշեց պատգամավորը:

Ընդդիմության առաջարկին իշխանությունը դեռեւս չի արձագանքել։

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, զոհվածների և գերիների հարազատները նույնպես հավաքվել էին Ազգային ժողովի ու Կառավարության շենքերի մոտ։ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը, որը նաև համատեղությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, զոհվածների և գերիների հարազատների հետ հանդիպումից խուսափելու համար Ազգային ժողովի շենք է մուտք գործել օգնականների համար նախատեսված մուտքից։

Հիշեցնենք, որ երեկ անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները փակել էին Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմանյանին գալ և բացատրություն տալ այսօր հրապարակված նրա խոսքերի համար: Շիրակում ևս բողոքի ակցիա էր․ պահանջում էին անհապաղ հանդիպում մարզպետի հետ: