Այսօր ժամը 13:30-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագծի քննարկումը, որը իր մեջ ներառում է հետևյալ հարցերի քննարկումը՝
- Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00 ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամսվա կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով
- Դեկտեմբերի 24-ին, ժամը 11:00 ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով: