09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Հայաստանի գրեթե բոլոր պահանջները եւ մերժեց Բաքվի դիմումների մեծ մասը՝ կողմերի ներկայացրած հայցերի շրջանակներում։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկա է եղել Հաագայում դատական որոշումների հրապարակմանը։
«Հայաստանն ողջունում է Դատարանի որոշումը եւ հուսով է, որ դրանք գործնականում կկատարվեն Ադրբեջանի եւ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը, որն ընթերցեց դատավոր Ջոան Դոնոգյուն։
Դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը պետք է իր հանձնառությունների շրջանակում ապահովի 2021-ի հակամարտության պատճառով գերեվարված և այժմ գերեվարման մեջ գտնվող բոլոր անձանց անվտանգությունը, պաշտպանի նրանց բռնություններից և անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև հավաստիացումներ ներկայացնի այդ միջոցների կիրառման հարցով: