կարևոր
3109 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-07 23:30

Շնորհակալություն Ջորջ Քլունիին 35 միլիոն դոլարից հրաժարվելու համար. Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբ

Շնորհակալություն Ջորջ Քլունիին 35 միլիոն դոլարից հրաժարվելու համար. Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիին թուրքական Turkish Airlines ավիաընկերության գովազդում նկարահանվելուց հրաժարվելու համար։ Այդ մասին ասվում է Հանձնախմբի հայտարարության մեջ։ Գովազդում մեկ օրվա նկարահանման համար նրան առաջարկվել է 35 մլն դոլար։

«Շնորհակալություն Ջորջ Քլունիին մեկ օրվա աշխատանքի համար $35,000,000-ով Turkish Airlines-ի գովազդում նկարահանումներից հրաժարվելու համար։

Թուրքական ավիաընկերությունը, որի բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է Թուրքիային, Էրդողանի ռեժիմին, ներգրավված է մարդկանց թրաֆիքինգի և ծայրահեղական, ջիհադական վարձկանների անդրսահմանային փոխադրումների մեջ», - ասվում է ANCA-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Քլունին The Guardian-ին հարցազրույցում ասել էր, որ հրաժարվել է գովազդում նկարահանվելու պայմանագրից։ Նա նշել է, որ առաջարկը քննարկել է կնոջ, հայտնի իրավաբան Ամալ Քլունիի հետ, և նրանք որոշել են հրաժարվել։