կարևոր
2230 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-07 23:14

Մարդիկ մինչև իրենց վերջին բջիջը խոցված են ԱԺ նախագահի անպատասխանատու հայտարարություններից. Էլինար Վարդանյան

Մարդիկ մինչև իրենց վերջին բջիջը խոցված են ԱԺ նախագահի անպատասխանատու հայտարարություններից. Էլինար Վարդանյան

Իմ գործընկերներ Աննա Գրիգորյանի, Ասպրամ Կրպեյանի և Աղվան Վարդանյանի հետ Հանրապետության հրապարակում էինք` գերեվարվածների և անհետ կորածների ծնողների և հարազատների հետ: Մթնոլորտը ծանր էր, խոսքերն` ավելորդ: Գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Մարդիկ մինչև իրենց վերջին բջիջը խոցված են ԱԺ նախագահի անպատասխանատու հայտարարություններից, կառավարության անգործությունից և անճարությունից:

Չի հասկացվում նաև շատերի անհաղորդ, անապրումակից և անտարբեր լինելը: «Չի հասկացվումը» մեղմ եմ ասում»,- գրել է պատգամավորը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները փակել են արդեն Տիգրան Մեծի պողոտա-Ամիրյան փողոց հատվածը: Նրանք կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար: Հարազատները հայտարարեցին՝ քանի որ ԱԺ նախագահը դեռ չի եկել, իրենք որոշել են կառավարության շենքի հարակից փողոցները փակել: Երբ հավաքվածները փակեցին Տիգրան Մեծի պողոտայի հարակից հատվածը, ոստիկանները հորդորեցին նրանց դուրս գալ երթեւեկելի հատվածից՝ նշելով, որ փողոց փակելու իրավունք չունեն, հարազատներն էլ, ի պատասխան, բերելով 2018թ. ապրիլ-մայիս ամիսների ժողովրդական շարժման ժամանակ փողոցներ փակելը, պնդեցին, որ իրենք էլ, հատկապես՝ իրենց երեխաների ճակատագիրը պարզելու հարցով, նույնպես կարող են փողոց փակել: