կարևոր
1486 դիտում, 11 ամիս առաջ - 2021-12-07 23:07

Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում

Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 9-ը 22:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ բացառությամբ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փող. 17-ից-23 համարների՝ իրենց կոտորակներով, Էմինեսկու փող. 1, 2 համարների:
  • Արաբկիր վարչական շրջանի՝ Հայրիկ Մուրադյան, Արաբկիր 23, 25, 45, 47, 49, 51 փողոցների, Բաբայան փող. 12, 14, 16, 16/1 համարների, Ազատության պող. 1-ից-11 համարների՝ իրենց  կոտորակներով:
  • Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: