կարևոր
643 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-07 22:51

Մենք վճռական ենք աշխատել, որ աղետի վերջին հետքերն անգամ անհետանան. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Մենք վճռական ենք աշխատել, որ աղետի վերջին հետքերն անգամ անհետանան. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը «Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև սփյուռքահայության ուժերով մեր առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ տարվող քրտնաջան աշխատանքներին` այդ թվում Հայ Դատի համասփյուռ ցանցի ներկայիս գործունեության արդյունքներին:

Խոսելով օրվա խորհրդի` 1988 թվականի երկրաշարժի և նրա պատճառած զոհերի ու ավերածությունների մասին` Հակոբ Տեր-Խաչատուրյանը մասնավորապես նշել է.

«Ավերիչ երկրաշարժի հերթական տարելիցի առիթով մենք խոնարհվում ենք այն անմեղ զոհերի հիշատակին, որ պատճառեց աղետը, և կուզենայի ևս մեկ անգամ շեշտել, որ մենք վճռական ենք աշխատել, որ նրա վերջին հետքերն անգամ անհետանան: Այո, ճիշտ է, ավելի քան 30 տարի է անցել այդ աղետից, բայց տակավին ի հայտ են գալիս խնդիրներ, որոնց մենք` որպես ազգ, համազգային ճիգերով, և Հայաստանը` որպես պետություն կարողանանք մեկ անգամ և ընդմիշտ այդ էջը փակել»:

Մանրամասները` տեսանյությում: