Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել է «Բրյուգեին»։ Խաղի արդեն 2-րդ և 7-րդ րոպեներին փարիզյան թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դուբլ է ձևակերպել։
Առաջին գոլը Մբապեի համար դարձել է 30-րդը Չեմպիոնների լիգայում։ Մբապեն այս ցուցանշին հասել է 22 տարեկանում։ Այս կերպ, նա դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը 30 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում՝ գերազանցելով Մեսսիի ռեկորդը, որն այս ցուցանիշը գրանցել է 23 տարեկան հասակում։
Նշենք՝ այս խաղում գոլի հեղինակ է դարձել նաև Մեսսին՝ 38-րդ րոպեին հաշիվը դարձնելով 3-0։