կարևոր
1195 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-07 22:27

Կովկասյան ժառանգության պաշտպանությունը հաջողություն է համարում Հաագայի դատարանի որոշումը

Կովկասյան ժառանգության պաշտպանությունը հաջողություն է համարում Հաագայի դատարանի որոշումը

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը ողջունում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության համար միջանկյալ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Կազմակերպությունն այս մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենց կազմած հաշվետվությունները ներկայացվել են որպես ապացույց։ 

«Մենք ուրախ ենք մշակութային ժառանգության պահպանության այս հաջողության մեջ մեր դերակատարության համար: Ճանաչելով հրատապությունն ու անուղղելի վնասի սպառնալիքը, ինչպես նաև ռասսայական խտրականության և մշակութային ժառանգության չարաշահումների միջև կապը, Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության վանդալիզմի և պղծման գործողությունները, այդ թվում՝  չսահմանափակվել միայն եկեղեցիներով և այլ պաշտամունքային վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը, որն ընթերցեց դատավոր Ջոան Դոնոգյուն։

 դատարանը բավարարել է Հայաստանի պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել՝

  • ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը,
  • կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասսայական ատելության և խտրականության հրահրումը,
  • կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը,
  • ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը: