կարևոր
547 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-07 22:10

Սպիտակի ավերիչ երկրաշարժից 33 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սպիտակի ավերիչ երկրաշարժից 33 տարի անց տուժածների վերքերը չեն սպիացել, իսկ ականատեսները կատարվածը մոռանալ չեն կարողանում: Ըստ Հրաչյա Պետրոսյանի երկրաշարժի հետեւանքները գուցե այսչափ աղետալի չլինեին, եթե շենք-շինությունները կառուցելիս հաշվին առնվեին սեյսմիկ անվտանգության ռիսկն ու հավանական երկրաշարժի ուժգնությունը:

Ըստ Հրաչյա Պետրոսյանի երկրաշարժի աղաետալի հետեւանքներից մեկն էլ մարդկային գործոնն է: Քաքացիներն իրենց իսկ հարմարավետության համար ձեւափոխել են շենքերի արատաքին ու ներքին պատերը՝ վնասելով շենքերի սեյսմակայունությունը:

Նախկինում հանրապետության տարածքում կառուցված բազամբնակարան շենքերի 70 տոկոսը տուֆից էր՝ քարե շարվածքով: Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից մեզ տեղեկացնում են՝ հիմա կառուցապատման տեխնոլոգիաներն այլ են՝ առավել ժամանակակից ու անվտանգ:

Մասնագետների համոզմամբ Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ մեր պետությունը բոլորովին պատրասատ չէր ուժեղ երկրաշարժի: Այս աղետից 33 տարի անց հանրապետությունում նոնրանոր շենքեր են կառուցվում, որոնց անվտանգ ու սեյսմակայուն լինելը միայն բնական աղետները հաջողությամբ հաղթահարելուց հետո կգնահատվի:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։