կարևոր
1345 դիտում, 11 ամիս առաջ - 2021-12-07 21:50

Մագնուս Կարլսենն երրորդ անգամ հաղթեց չեմպիոնական մրցամարտում

Մագնուս Կարլսենն երրորդ անգամ հաղթեց չեմպիոնական մրցամարտում

Դուբայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում աշխարհի չեմպիոն, 31-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը (2855) երրորդ հաղթանակը տարավ տիտղոսի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի (2782) նկատմամբ՝ ընդհանուր հաշիվը դարձնելով 6։3։ 9-րդ պարտիայում Կարլսենը խաղաց եկավ սեւ ֆիգուրներով եւ հաղթեց 39 քայլում։

Կարլսենն առավելության էր հասել նաեւ 6-րդ եւ 8-րդ պարտիաներում։ Մյուս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։

Հաջորդ պարտիան տեղի կունենա դեկտեմբերի 8-ին։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։