կարևոր
1510 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-07 21:20

Դեկտեմբերի 6-12-ը տեսանելի կլինեն մի շարք մոլորակներ․ ՖՈՏՈՇԱՐՔ

Դեկտեմբերի 6-12-ը տեսանելի կլինեն մի շարք մոլորակներ․ ՖՈՏՈՇԱՐՔ

Դեկտեմբերի 6-12-ը ընկած ժամանակահատվածում մայրամուտից անիմջապես հետո տեսանելի կլինեն մի շարք մոլորակներ։ Այս մասին տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանը։

«Մեզ երևացող առաջին մոլորակը Վեներան է։ Այն մեր Աերգակնային համակարգի ամենաջերմ մոլորակն է։ Այս շրջանում այն ամենապայծառն է երկքնում։

Պայծառությամբ հաջորը Յուպիտերն է՝ գազային հսկան, որն ամենամեծ մոլորակն է Արեգակնային համակարգում, իսկ աստղադիտակի միջոցով հնարավոր է տեսնել նաև Յուպիտերի բնական արբանյակներից մի քանիսը։

Տեսանելի կլինի նաև Սատուրնը իր օղակներով՝ մեծությամբ երկրորդ մոլորակը։ Սատուրնի օղաները կարելի է տեսնել և ուսումնասիրել աստղադիտակի միջոցով։

Ամանորի և Սուրբ Ծնդդյան օրերին՝ մթնշաղից անմիջապես հետո, գիշերային երկքում կարելի է նաև գտնել Մերկուրին, որը կորչում է տեսանելի երկնքից Արեգակի մայր մտնելուց մոտ 1 ժամ հետո։

Վաղ առավոտյան, արևածագից առաջ՝ անզեն աչքով հնարավոր է տեսնել նաև Մարս մոլորակը։

Առաջիկա ամիսների ընթացքում Մարսի պայծառությունը գնալով նվազում է, քանի որ այն հեռանում է Երկիր մոլորակից։

Այս ժամանակահատվածը առանձնահատուկ է նրանով, որ դեկտեմբերի 4-17-ը կարելի է հետևել նաև Ջեմինիդների ասուպային հոսքին։

Ցերերա գաճաճ մոլորակը և մեծ աստերոիդ Պալլասը գործնականում չեն տարբերվի աստղերից, բայց աստղերի միջև նրանց շարժումը արագորեն կհեռացնի նրանց տեսանելի երկնքից»։