կարևոր
3865 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-07 21:00

Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարված է. ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարության շենքի մոտ շարունակում է իրավիճակը լարված մնալ։ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմանյանին գալ և բացատրություն տալ այսօր հրապարակված նրա խոսքերի համար: 

Անհետ կորածների և գերի ընկած զինվորների ծնողներն իրենց հետ բերել էին զինվորների նկարները և պատրաստվում էին դրանք փակցնել Կառավարության շենքի վրա, ինչին ոստիկաները միջամտեցին և թույլ չտվեցին։ Ոստիկանությունը փորձում է բացել ճանապարհը, սակայն ծնողները նստել են փողոցում և թույլ չեն տալիս։ 

Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ մենք գերի չունենք։ Իմ երեխան չկա տարի երկու ամիս է, մենք հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու ու ասելու, որ էսպես չի կարելի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց հրավիրված բողոքի ակցիայի կազմակերպիչներից, անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։ Նա նշեց, որ այս պահին մարզերից Երևան են ժամանում անհետ կորածների և գերիների ծնողները՝ մասնակցելու Կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիային։

Նշենք, որ այսօր համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նշել էր. ես գերիներին համարում եմ, որ չկան, իմ համար չկան: Այդ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են և հավելել, որ բոլոր գերիների նկատմամբ պետք է քննություն իրականացվի, և քրեական պատասխանատվության ենթարկվեն։