ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնավոր միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում, անդրադառնալով գերիների հարցին, կասկածի տակ չի դրել, որ գերի ընկածները դասալիքներ են: Ըստ այդ տարածված տեսանյութի Ալեն Սիմոնյանը գերիների ծնողների լռությունն էլ է այդպես հասկանում:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, դեռ ամիսներ առաջ գերեւարված մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված խոշտանգումների տեսարանները հնարված էր համարել:Դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը, տրամաբանորեն շարունակել է համացանցում տարածված տեսանյութում իրա ասածը:
Ալեն Սիմոնյանը, լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է տեսանյութում ասում, որ համարում է, թե գերիները իր համար չկան, պնդեց, որ նյութը մոնտաժված է եւ ինքը տեսանյությում խոսել է բանակցային եւ տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին:
Ալեն Սիմոնյանը չի մեկնաբանել, թե ինչպես է ստացվել, որ տեսանյութում խոսել է պետության դիրքորոշումից սակայն, ստացվել է, որ ըստ իրեն գերիները չկան: Բայց չմոռացավ շեշտել, որ ՀՀ-ում չկա որեւիցե պաշտոնյա կամ անձ, որը օրենք խախտելու պարագայում չի ենթարկվելու պատասխանատվության:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։