կարևոր
5311 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-07 20:37

Դաշնակցականին չեն կարող ծեծել. Գերասիմ Վարդանյան

Դաշնակցականին չեն կարող ծեծել. Գերասիմ Վարդանյան

Լրատվամիջոցներով սխալ մեկնաբանություն է գնում. մեզ ոչ ոք չի կարող ծեծել, մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել, հրավիրել են իրենց սենյակ՝ պարզաբանելու, 30-40 հոգով, բորենու նման, հարձակվել են 3 հոգու վրա և ստացել համապատասխան հակահարված: Մեկնաբանելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը՝ այս մասին ԱԺ-ի դիմաց պատգամավորների օգնականների ծեծի առնչությամբ ընթացող հավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:

«Իմ դեմքին նայելով՝ ծեծված մարդ տեսնու՞մ եք: Պատգամավորները շակալի նման դարանակալել էին, որ սենյակից դուրս գալիս մեզ վրա հարձակվեն, էն էլ այդ հարձակումը, ոնց պլանավորել էին, չստացվեց, ընկան ոտքի տակ: Ոնց որ մարդուն հրավիրես տուն և հարձակվես վրան. շակալի, թուրքի հոգեբանություն է: Իրենց ամբողջ ֆրակցիայով, ոհմակով էդքան չկան, որ դաշնակցականի ծեծեն»,- կատարվածը ներկայացրեց Գերասիմ Վարդանյանը:

«Վահագն Ալեքսանյանին ու իր նմաններին վստահեցնում եմ՝ գալու է ժամանակն ու իրենք պատասխան են տալու ամեն ինչի համար»,- այս մասին ԱԺ–ի դիմաց՝ պատգամավորների օգնականների ծեծի առնչությամբ ընթացող հավաքի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավորներից մեկի օգնականը և ավելացրեց․ «Հիմա պատրաստ ենք թող գան ու այստեղ խոսենք, ոստիկանությունը կանգնած է, լրատվամիջոցներն էլ այստեղ են, դուխով են՝ թող գան այստեղ»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում իշխանական պատգամավորները հարձակվել են «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորների օգնականների վրա: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը նշել էր. «Իշխանական պատգամավորները, ֆիքսել եմ մասնավորապես Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին և Սիսակ Գաբրիելյանին, հայհոյել և հարձակվել են մեր տղաների վրա: Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կանգնած էին, ոչ մի բան չէին անում»: