Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Հայտավորված են 65 երկրի մարզիկ-մարզուհիներ: Հայաստանը ներկայացնում է տասը ծանրորդ: Կանանց և տղամարդկանց տասական քաշային կարգերում խաղարկվում է մեդալների 20 հավաքածու: ՀՀ պատվիրակներից առաջինը, դեկտեմբերի 12-ին, ծանրահարթակ կելնի Ռաֆիկ Հարությունյանը / 81 կգ / :
Աշխարհի նախորդ ստուգատեսը կայացել է Թաիլանդի Պատտայա քաղաքում՝ 2019թ. սեպտեմբերին: Մասնակից 84 երկրի 734 մարզիկ-մարզուհին այն ժամանակ սահմանել են համաշխարհային 23 ռեկորդ: