կարևոր
1561 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-07 17:30

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ չընտրվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: ԱԺ-ից հայտնում են, «Հայաստան» խմբակցությունը պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չէին մասնակցում նիստին:

Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-օրյա ժամկետում կհրավիրվի հանձնաժողովի նիստ, եւ հարցը կստանա օրենսդրական լուծում: 

Հիշեցնենք, որ այս պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Իշխանությունը, սակայն, 14 անգամ դեմ է քվեարկել նրան: