կարևոր
952 դիտում, 10 ամիս առաջ - 2021-12-07 19:22

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Նանսենի նրբանցքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Նանսենի նրբանցքում

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով  տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2021 թ. դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Նանսենի նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից։

Փոփոխության արդյունքում Նանսենի նրբանցքի Սաֆարյան և Նանսենի փողոցների հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սաֆարյան փողոցից դեպի Նանսենի փողոց ուղղությամբ: