կարևոր
1117 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-07 18:56

Ոստիկանները բերման ենթարկեցին Աժ-ի մոտ տեղի ունեցող ակցիայի մասնակիցներից Հրաչ Ջաբրայանին

Ոստիկանները բերման ենթարկեցին Աժ-ի մոտ տեղի ունեցող ակցիայի մասնակիցներից Հրաչ Ջաբրայանին

Իշխանական պատգամավորների բռնության դեմ բողոքող քաղաքացիների դեմ մեծաթիվ ոստիկաններ են հավաքվել եւ սկսել են բերման ենթարկել նրանց։ Այս պահին քաղաքացիները հավաքվել են ԱԺ-ի դիմաց և պահանջում են հանդիպում այն պատգամավորների հետ, որոնք «սենյակներում մարդկանց են ծեծել»:

Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին, որը ոստիկաններին ասաց․ «Նիկոլի ստրուկներ»:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ծեծկռտուք է եղել: Իշխանական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների վրա: 

Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը: Նա նշեց. «Իշխանական պատգամավորները, (ֆիքսել եմ մասնավրապես Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին և Սիսակ Գաբրիելյանին) հայհոյել և հարձակվել են մեր տղաների վրա: Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կանգնած էին, ոչ մի բան չէին անում»: Աշխատակիցը հավելեց, որ պատճառներից տեղյակ չէ: