կարևոր
1792 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-07 18:24

Հայաստանը COVID-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտի

Հայաստանը COVID-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտի

Հայաստանը COVID-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտի։ Տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Նիդերլանդների առողջապահության նախարարության նոր որոշմամբ փոփոխություններ են տեղի ունեցել համավարակով պայմանավորված Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդելու ընթացակարգում։

Համաձայն նոր որոշման՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանը Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդներ» բաժնում նարնջագույն գոտուց կտեղափոխվի դեղին գոտու երկրների ցանկ։

Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդողները կազատվեն պարտադիր ինքնամեկուսացման պահանջից, պատվաստման վկայականը կամ Covid-19 ՊՇՌ բացասական թեստի արդյունքը բավարար կլինի երկիր մուտք գործելու համար»։