կարևոր
1393 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-07 18:08

Շտապ հավաք Խորհրդարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շտապ հավաք Խորհրդարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանական պատգամավորների բռնության դեմ բողոքող քաղաքացիների դեմ մեծաթիվ ոստիկաններ են հավաքվել եւ սկսել են բերման ենթարկել նրանց։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ծեծկռտուք է եղել: Իշխանական պատգամավորները հարձակվել են «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորների օգնականների վրա:  Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը: Նա նշեց. «Իշխանական պատգամավորները, ֆիքսել եմ մասնավորապես Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին և Սիսակ Գաբրիելյանին, հայհոյել և հարձակվել են մեր տղաների վրա: Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կանգնած էին, ոչ մի բան չէին անում»: 

Քիչ առաջ էլ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանն էլ, ով այսօր ներկա է եղել ՔՊ-ական պատգամավորների խուլիգանությանը ԱԺ-ում, գրել էր, որ ամեն ինչ կարգին է։ «Ընդամենն արձանագրում եմ, որ նիկոլի որբերն իրենց բնորոշ ոճով են գործել` ճիշտ շակալների նման, զուգահեռ ստացել են նաև պատասխան»,-գրել է նա։