Քիչ առաջ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ծեծկռտուք է եղել: Իշխանական պատգամավորները հարձակվել են «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորների օգնականների վրա:
Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը: Նա նշեց. «Իշխանական պատգամավորները, ֆիքսել եմ մասնավորապես Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին և Սիսակ Գաբրիելյանին, հայհոյել և հարձակվել են մեր տղաների վրա: Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կանգնած էին, ոչ մի բան չէին անում»: Աշխատակիցը հավելեց, որ պատճառներից տեղյակ չէ:
Մանրամասները՝ տեսանյութում