կարևոր
1573 դիտում, 11 ամիս առաջ - 2021-12-07 16:07

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը քննարկել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը քննարկել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները

Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես հայրենիքի սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին, կարևորվեց համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ առկա հարցերի հաղթահարման և հայրենիքի զորացման։

Զրույցի ընթացքում խոսվեց նաև սփյուռքի համայնքներում առկա կացության և ազգային կառույցների կարևոր առաքելության մասին ազգային ինքնության ու միասնականության պահպանման գործում։ Ընդգծվեց նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման անհրաժեշտությունը։