կարևոր
958 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-07 13:15

Ակնհայտ է, և դա ՏԻՄ ընտրություններով դրսևորվեց՝ իշխանությանը տրված մանդատը լեգիտիմ չէ. Իշխան Սաղաթելյան

Ակնհայտ է, և դա ՏԻՄ ընտրություններով դրսևորվեց՝ իշխանությանը տրված մանդատը լեգիտիմ չէ. Իշխան Սաղաթելյան

Ակնհայտ է, և դա ՏԻՄ ընտրություններով դրսևորվեց՝ ՔՊ-ն 240 հազար պակաս քվե է հավաքել: Սուտ են ասում, թե 25 համայնքում հաղթել են, հերթական մանիպուլիացիան է: Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հունիսի 20-ի ընտրությունների և ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն՝ ՔՊ-ն կարող է միայնակ իշխանություն ձևավորել 14-15 համայնքում։ Մնացած համայնքներում ընդդիմության և այլ ուժերի հավաքած քվեներն ավելի շատ են։ Այստեղ այլ հարց է. իրենք ունեն կցորդ, սպասարկող քաղաքական ուժեր, որոնք, որոշ համայնքներում ձայներ փախցնելով, կմիավորվեն իրենց հետ և կձևավորեն իշխանություն: Օրինակները շուտով կտեսնեք»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ այս իշխանությունը չունի համաժողովրդական աջակցություն: 

«Իրենք հունիսի 20-ին մարդկանց խոստացել են անվտանգություն, խաղաղություն, ընտրություններից անցել է 5 ամիս, և այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնում են, որ մենք չունենք անվտանգություն, չունենք խաղաղություն, օրական ունենք զոհեր, տարածքային կորուստներ և գերիներ։ Հետևաբար, իրեն տրված մանդատը լեգիտիմ չէ, այսօրվա իշխանությունը չունի ժողովրդական աջակցություն, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա դրսևորվի նաև փողոցում»,- արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ կուսակցությունը 20 համայնքում մասնակցել է ՏԻՄ ընտրություններին և բոլոր համայնքներում, բացառությամբ մեկի, ունի 5-ից մինչև 37 տոկոս ներգրավվածություն: «Կոալիցիաներ լինելու են, առաջիկայում նաև  կլինեն համայնքներ, որտեղ ոչ իշխանական ուժերը միավորվելով կձևավորեն տեղական իշխանություն»,- նշեց Իշխան Սաղաթելյանը՝ վերահաստատելով ՀՅԴ արված հայտարարությունը՝ կատեգորիկ կոալիցիա չեն կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա կցորդ քաղաքական ուժերի հետ: 

Հավելենք, որ արդեն Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, ինչպես նաև Վարդենիսում «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները հայտարարել են համագործակցության մասին: