կարևոր
1900 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-07 14:23

Ես գերիներին համարում եմ, որ չկան, ինձ համար չկան. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գաղտնի զրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես գերիներին համարում եմ, որ չկան, ինձ համար չկան. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գաղտնի զրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես գերիներին համարում եմ, որ չկան, իմ համար չկան: Այդ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են: Այս մասին թելեգրամյան ալիքներից մեկում տարածված տեսանյութում՝ զրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին:

Երկխոսությունը ներկայացնում ենք ստորև.

«-  Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․․

Ալեն Սիմոնյան - Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում:

-  Այսպիսի բաներ, որ ասում են, մարդկանց մեջ․․․

Ալեն Սիմոնյան - Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։

-  Պաշտպանել հայրենիքը:

Ալեն Սիմոնյան- Հայրենիքը։ Հիմա կներես, մի քիչ կարող ա սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ս էդ գերիները ովքեր են, գիտե՞ք՝ էդ գերիները ովքեր են։

-  Կուզեմ ձեզնից լսեմ:

Ալեն Սիմոնյան -էն մարդիկ են, որոնք զենքը դրել, և փախել, և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։

-  Ինձ շատ ա հետաքրքրում սա։

Ալեն Սիմոնյան - Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»։