կարևոր
1669 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-07 14:11

Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը. ՀՀ նախագահ

Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը 1988-ի երկրաշարժի կապակցությամբ.

«Այսօր ոգեկոչում ենք 1988թ. դեկտեմբերյան աղետի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Մխիթարանքի և զորակցության խոսքերս եմ հղում իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր աղետալի երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին, ընտանիք ու տուն:

Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև:

Նախագահ Արմեն Սարգսյան»