Վարդենիս համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել:
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վարդենիս համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին
2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը՝ ի դեմս դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Ահարոն Խաչատրյանի՝ մի կողմից և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին:
«Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինք, Ահարոն Խաչատրյան
«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինք, Արամ Հարությունյան
07.12.2021 թ.»:
Նշենք, որ այս համայնքում ևս, չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առավել ձայներն է հավաքել, սակայն մրցակից դաշինքների կոալիցիայի արդյունքում, իշխող կուսակցությունը չի ստանում համայնքի ղեկավարի պաշտոնը:
«ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 4 993 |
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՎԱՐԴԵՆԻՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 2 206 |
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 6 162 |