կարևոր
1606 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-07 12:36

Գերիների վերադարձի, Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին Արման Թաթոյանը ներկայացրել է Ֆրանսիայի գործընկերոջը

Գերիների վերադարձի, Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին Արման Թաթոյանը ներկայացրել է Ֆրանսիայի գործընկերոջը

Երեկ Փարիզում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է գործընկերոջ՝ Ֆրանսիայի իրավունքների պաշտպան Կլեր Հենոնի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Քննարկել ենք այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին, տեղեկացրել է, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։

Առանձին անդրադարձ է կատարել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվության հարցին։

Շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունը հայատյացության քաղաքականություն է տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Հենց այդ քաղաքականության արդյունք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։

COVID-19 համավարակի առաջացրած բացասական հետևանքները մարդկանց վրա, կանանց ու երեխաների իրավունքներին, միջազգային ատյաններում մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցերը ևս եղել են քննարկումների թեմա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի հրավերով Արման Թաթոյանը բարձրաստիճան հանդիպումներ ու խորհրդակցություններ կունենա: