կարևոր
1312 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-07 11:30

240 նոր դեպք, 27 մահ. կորոնավիրուսային իրավիճակն այսօր Հայաստանում

240 նոր դեպք, 27 մահ. կորոնավիրուսային իրավիճակն այսօր Հայաստանում

Դեկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 6006 թեստավորում, որից հաստատվել է հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 522 առողջացած և 27 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341058 դեպք, որոնցից 322406 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9477 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7718 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1457 է:

Ընդհանուր կատարվել է 2411285 թեստավորում: