կարևոր
1741 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-07 10:35

Արտահերթ նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը

Արտահերթ նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 13:40-ին, 414 սրահում արտահերթ նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:

Օրակարգում մեկ հարց է՝ Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:

Հիշեցնենք, որ այս պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Իշխանությունը, սակայն, 14 անգամ դեմ է քվեարկել նրան: