կարևոր
1066 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-07 10:02

Ազգային ժողովի նիստը. օրակարգում 24 հարց է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մեկնարկել է Ազգայի Ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանը: Նիստի սկզբում պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորական երդմամբ պաշտոնապես ստանձնեց մանդատը

Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 24 հարց: Քննարկումը սկսվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: 

Օրակարգային հարցերի թվում են նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», Վարչական իրավախախտուﬓերի վերաբերյալ օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, հարկային օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում և մի շարք այլ իրավական ակտերում լրացումներ և փոփուխություններ կատարելու մասին նախագծերը: 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ 90 րոպե:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի 006-Ա, հոկտեմբերի 4-ի 010-Ա , հոկտեմբերի 25-ի 018-Ա , 019-Ա եւ 020-Ա որոշումներում: