կարևոր
1504 դիտում, 10 ամիս առաջ - 2021-12-07 09:10

Այսօր դեկտեմբերի 7-ն է. 33 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը

Այսօր դեկտեմբերի 7-ն է. 33 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը

Դեկտեմբերի 7-ը տարվա 341-րդ օրն է։ 

Տարվա ավարտին մնում է 24 օր։

 

1598 թ. - ծնվել է Լորենցո Բերնինին, իտալացի նշանավոր քանդակագործ և ճարտարապետ (մահ. 1680 թ.)

1787 թ. - Դելավերը դարձավ ԱՄՆ-ի առաջին նահանգը։

1845 թ. - մահացել է Ռուստամ Ռազան, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ազգությամբ հայ թիկնապահը (ծն. 1780 թ.)։

1928 թ. - ծնվել է Նոամ Չոմսկին, ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ

1941 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվեց Օահու կղզու վրա գտնվող Փերլ Հարբոր ամերիկյան բազայի վրա, դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։

1943 թ. - ընդունվեց Լիբանանի դրոշը։

1944 թ. - Չիկագոյում ստորագրվեց միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին պայմանագիր։

1971 թ. - ծնվել է Վլադիմիր Հակոբյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները 2021 թվականից ներկայացնող հայ շախմատիստ։ Միջազգային գրոսմայստեր (1991)։ 2011 թվականի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող և Համաշխարհային Շախմատային Օլիմպիադաների եռակի հաղթող (2006, 2008 և 2012 թթ.) Հայաստանի թիմի կազմում։ ՖԻԴԵ աշխարհի առաջնության ֆինալիստ նոկաուտ համակարգով (1999 թ.)։

1988 թ. - Հայաստանի տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, մահացավ ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվեցին, անօթևան մնացին ավելի քան կես միլիոն մարդ։