Հանրապետությունում դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ժամերին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի -5, ցերեկը՝ +8, երեկոյան՝ +4 աստիճան ջերմություն։