կարևոր
1015 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 23:22

Գեղարքունիքի մարզում վարորդը բախվել է ճանապարհին հայտնված ձիուն

Գեղարքունիքի մարզում վարորդը բախվել է ճանապարհին հայտնված ձիուն

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22։15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն։ 

Ուղևորը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Լենա Գ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ 

Հարվածի հետևանքով էլ ձին սատկել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը։