կարևոր
634 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 22:41

Երևանում անցկացվել է ձյուդոյի Հայաստանի առաջնությունը

Երևանում անցկացվել է ձյուդոյի Հայաստանի առաջնությունը

Երևանում անցկացվեց ձյուդոյի Հայաստանի առաջնությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից:

Ըստ քաշային կարգերի չեմպիոնի կոչումը նվաճեցին հրազդանցի Շահեն Աբաղյանը, երևանցիներ Արտյոմ Ղալաչյանը, Մերուժան Սարգսյանը, Գոռ Կարապետյանը, արցախցիներ Վահագն Չալյանը, Արման Ավանեսյանը, երևանցի մարզուհիներ Անի Մարտիրոսյանը և Վարսիկ Գրիգորյանը:

Առաջնությանը մասնակցեցին 73 մարզիկ և 7 մարզուհի: