կարևոր
1639 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-06 20:51

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 32 136 դեպք է գրանցվել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 32 136 դեպք է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 32 136-ով, ինչը նվազագույնն է հոկտեմբերի 14-ից հետո։

Հարաբերական առումով հիվանդացածների թվի աճը կազմել է 0,33%։ Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից երկրում վարակվել է 9 833 749 մարդ։

Այսպես կոչված՝ ակտիվ դեպքերի, այսինքն այս պահին բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը, փոքր-ինչ աճել է եւ կազմել 1 020 811։

Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 28 070-ով։ Ընդհանուր առմամբ՝ արդեն ապաքինվել է 8 530 476 մարդ։

Դուրս գրված պացիենտների մասնաբաժինը, կազմում է վարակվածների ընդհանուր թվի 86,7%-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի թիվը մեկ օրում ավելացել է 1184-ով՝ նախորդ օրվա 1206-ի դիմաց՝ հասնելով 282462-ի։ Բացարձակ թվով աճը ամենացածրն է դարձել նոյեմբերի 7-ից հետո, երբ երկրում գրանցվել էր նոր հիվանդության պատճառով մահվան 1179 դեպք։

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է որոշել միայն համաճարակի ավարտից հետո) կազմում է 2,87%, վկայում են շտաբի տվյալները։