կարևոր
736 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 20:20

Ընտրված համայնքապետն աշխատում է բանտից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ գորիսեցին իր քաղաքի հյուրին ասում է մանրը հետո կտաս, մեկ տարի հետո, երկու տարի հետո, անց կկենաս ու կտաս, հասկանում ես, որ նա իր հողին կառչած ապրում, աշխատում է ու հյուրին էլ միշտ ուրախ է ընդունել: Հասկանում ես ու փորձում այլ ապացույց փնտրել: 

Քաղաքը մեծ չէ, բայց իր դեմքն ունի, Գորիսն առանձնանում է հայկական մյուս քաղաքներից իր ճարտարապետության տեսակով, կոլորիտով,  բայց հիմա մի տարօրինակ խնդրով էլ է տարբերվում:

Համայնքապետարան  այցելեցինք, ցանկություն կար հասկանալու՝ ինչպես է աշխատում վերընտրված, բայց շենքից բացակա քաղաքապետի գրասենյակը: Մեզ հյուրընկալեց ավագանու անդամ, նախկին փոխքաղաքապետ ու մեր նախկին գործընկերուհի Իրինա Յոլյանը:

Դժվար թե հիշեք համայնքապետ, ով աշխատած լինի բանտից, բայց նման յուրահատկություն Գորիսին պետք չէ, Իրինան ասում է՝ համայնքի բնակիչների թիվը մեծ է լինում քաղաքապետարանում, երբ Առուշանյանը տեղում է լինում, հիմա սպասում են: Տարօրինակ սպասողական վիճակ:

Գորիսի բնակիչները խաղաղ կյանքի դեպքում կկանխատեսեին թե ինչ կլինի, բայց այլ հարց է Սյունիքի անվտանգությունը:

Գորիսի փողոցներում առաջին հայացքից խաղաղ կյանք է, բայց անորոշությունն ու սպասումը մարդկանց լռության մեջ է: Լուռ ապրում ու շարունակում են աշխատել:

Մանրամասները՝ տեսանյութում: