կարևոր
781 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 18:25

Դեկտեմբրի 7-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգը

Դեկտեմբրի 7-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգը

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը:

Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը, սահմանել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ 90 րոպե:

Դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 24 հարց: Դրանց թվում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, Վարչական իրավախախտուﬓերի վերաբերյալ օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, հարկային օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում և մի շարք այլ իրավական ակտերում լրացումներ և փոփուխություններ կատարելու մասին նախագծերը: 

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի 006-Ա, հոկտեմբերի 4-ի 010-Ա , հոկտեմբերի 25-ի 018-Ա , 019-Ա եւ 020-Ա որոշումներում: