կարևոր
637 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 18:11

Բենզեման վաղվա հանդիպմանը չի մասնակցի

Բենզեման վաղվա հանդիպմանը չի մասնակցի

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման չի կարողանա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում։

Քարիմ Բենզեման ազդրի վնասվածք էր ստացել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ տուրի խաղում։ Թիմը հաղթել էր 2։0 հաշվով։ Բենզեման մեկ շաբաթ բաց կթողնի։

«Ռեալ» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։